rus eng

Trainings


Trainings

«ԽԵԼԱՑԻ վաճառքն իրոք արվեստ է և մենք գիտեˊնք ինչ կա վարագույրից այն կողմ»

 


«SMARTվաճառքներ» ԹՐԵՅՆԻՆԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ՈՒ ՎԱՐՈՂՆ է՝ Կառավարման պրոֆեսիոնալ խորհրդատու, IBS Consulting Group բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր, փորձառու թրեյներ և բիզնես էքսպերտ՝ ՀԱՅԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ(MA Ec., MA PS, IMC CMCE - UK)։ Նա անձամբ վաճառքի պայմանագրեր է կնքել բազմաթիվ խոշորագույն տեղական և միջազգային ընկերությունների հետ և վաճառքի համակարգերի արդյունավետ կառավարման խորհրդատվություն է մատուցում մի շարք հայտնի ընկերությունների։ Հայկ Մանասյանն անձամբ նախաձեռնել և ղեկավարել է վաճառքի մի քանի բաժինների հիմնադրումը, աշխատակիցների հավաքագրումն ու զարգացումը, անհրաժշտ բիզնես պրոցեսների գործարկումն ու «под ключ» հանձնումը ընկերություններին:


«SMART վաճառքներ» ԹՐԵՅՆԻՆԳՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ է ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ

 


Նախ, գրանցման փուլում թրեյնինգի մասնակիցներից ճշգրտվելու են իրենց ընկերություններում առկա ամենաակտուալ վաճառքի պրոբլեմները: Մենք Ձեզ հնարավորություն կտանք ինքներդ նույնպես առաջարկել թրեյնինգում քննարկվող խնդիրների շրջանակը: Այսինքն Դուք մինչև 30% ով կձևավորեք թրեյնինգի օրակարգը՝ ներառելով և դիտարկման նյութ դարձնելով Ձեզ հետաքրքրող վաճառքի կոնկրետ մեկ պրոբլեմ: Այս կերպ մենք էապես բարձրացնելու ենք թրեյնինգի օգտակարության և պրակտիկության աստիճանը՝ միաժամանակ նպաստելով Ձեր սպասելիքների լիարժեք արդարացմանը:

 


Մենք անում ենք այն, ինչը բոլորից լավ գիտենք ԵՎ դա անում ենք մեծ հաճույքով




Առավել մանրամասն ՚՚SMARTՎԱՃԱՌՔՆԵՐ՚՚ թրեյնինգի ծրագրին ծանոթանալու համար սեղմել այստեղ